ՀՀ ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել...

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։