ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սա...

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա. այս մասին «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից ՝ մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը:

«Այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով»,– նշել են նախարարությունում։

Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների համատեղ աշխատանքի մասին: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) ժամանակ նա նշել է, որ աշխատանքներին աջակցում է Միացյալ Նահանգները։