Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ին անդամակցության 33-րդ ամյակի և ՀՀ դիվանագետի օրվա առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը, համաժողովը կազմակերպվելու է երկու փուլով՝ տեսական դասախոսություններ ՀՀ ԱԳՆ դիվանագետների, արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների և մշտական ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների կողմից, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ ՄԱԿ-ի տարբեր մարմինների աշխատակարգերին, քննարկվող օրակարգերին և դրանց շուրջ անդամ երկրների դիրքորոշումներին, և մասնակցել բազմակողմ բանակցությունների սիմուլյացիոն խաղի, որը թույլ կտա ձեռք բերել բազմակողմ ձևաչափով բանակցությունների վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ։
Համաժողովի աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը:
Բարձր ակտիվություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություն կտրվի փորձաշրջան անցնել ՀՀ ԱԳ նախարարությունում և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։
Համաժողովին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։
Համաժողովը տեղի կունենա 2025թ․ փետրվարի 3-28-ը, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ դիվանագետի օրվան ընդառաջ։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ հունվարի 27-ը՝ ուղարկելով ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ (հայերեն և անգլերեն)՝ մինչև 500 բառի սահմաններում ստորև նշված հղման միջոցով։