ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել Ռուսաստանին

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում հայտնեց, որ ռուսական հեռուստատեսությունում արձանագրված խախտումների համար ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել Ռուսաստանին։

«Եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ ՀՀ-ն և ՌԴ-ն հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց այնուամենայնիվ այդ խախտումները շարունակվում են՝ ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին՝ արդյոք փաստաթղթում արձանագրված դրույթները և սկզբունքների պահպանումը վերախմբագրելու անհրաժեշտություն չունի և մեր դիրքորոշումը հստակ է՝ ունի վերախմբագրման կարիք»,- ասաց նա։