ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Բենիլյուքսի երկր...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների հետ։

Այս մասին Վահան Կոստանյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Հաճելի հանդիպում ունեցա Բենիլյուքսի (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ) արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների հետ։ Մենք քննարկեցինք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, Հայաստան-ԵՄ գործընկերությունը և Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը»,-գրել է Կոստանյանը։