Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Խալեդ Էլ-Էնանիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու առթիվ։
Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմորեն շնորհավորում եմ Խալեդ Էլ Էնանիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Մաղթում եմ նրան ամենայն հաջողություն այս պատասխանատու առաքելության մեջ։ Հայաստանն ամբողջությամբ աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության կենտրոնում մարդկանց դնելու նրա մոտեցմանը և ակնկալում է արդյունավետ համագործակցություն Կազմակերպության մանդատի բոլոր ուղղություններով»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը մեկ այլ գրառմամբ էլ արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախորդ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։ «Անկեղծ երախտիքս եմ հայտնում Օդրի Ազուլեին իր պաշտոնավարման ընթացքում նվիրված առաջնորդության համար։ Հայաստանը խորապես գնահատում է նրա ջանքերը Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ և Հայաստանին տրամադրված շարունակական աջակցությունը, որը տեղի է ունեցել նրա պաշտոնավորման ընթացքում,. մասնավորապես հրատապ մարտահրավերների հաղթահարման հարցում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը Խալեդ-Էլ-Էնանիին (Եգիպտոս) ընտրել է Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում՝ հավաքելով 174 ձայներից 172-ը։ Խալեդ Էլ-Էնանին կփոխարինի Օդրի Ազուլեին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի նոյեմբերից։



