ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽ նախագահի արտաքին քաղաքակ...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 12-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։

 ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը: