
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում հանդիպել է ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Հիմնադրամի միջև հաստատված համագործակցության մակարդակը: Քննարկվել են Հայաստանում Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու ՀՀ զարգացման օրակարգին ուղղված համագործակցության հեռանկարները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները` շեշտելով թափանցիկության ապահովման և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել նաև COP17-ի շրջանակներում Հիմնադրամի հնարավոր ներգրավվածության հարցերի շուրջ: