Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ «Կատյուշա» (BM-13 - խմբ.) հրթիռներ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով Ամիադ քաղաքում գտնվող ռազմական բազան և նյութատեխնիկական պահեստները, հայտնում է Al Jazeera-ն:
Շարժումը նաև պնդել է, որ Լիբանանի օկուպացված Քֆարչուբա բլուրներում իսրայելական Մերկավա տանկի վրա հրթիռային հարձակում է իրականացվել՝ նշելով, որ հարձակումը հրդեհ է առաջացրել և ոչնչացրել մեքենան:
Իսրայելական զինվորականները հաստատել են Վերին Գալիլեայում հարձակումը` ասելով, որ հինգ արկ է ընկել իսրայելական տարածքի վրա, սակայն զոհեր չկան:
Սակայն տանկի վրա հարձակումը նրանք չեն մեկնաբանել։