«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծութ...

«Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ իրենց զինյալները կշարունակեն հյուսիսային Իսրայելի հրետակոծությունը, քանի դեռ շարունակվում են հարվածները Լիբանանի տարածքին։

Al-Manar հեռուստաընկությամբ հնչեցված գրավոր հայտարարության մեջ խմբավորման ղեկավարը, ըստ էության, մերժել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի պայմանագիրը՝ նշելով, որ կրակի տակ Լիբանանի հարավը լքելու պահանջը կնշանակի «կապիտուլյացիա, պարտություն և թշնամու նպատակների իրագործում»։

Քասեմի խոսքով՝ քանի դեռ լիբանանյան գյուղերը ռմբակոծվում են, Իսրայելի հյուսիսը անվտանգ չի լինելու։ Նա ընդգծել է, որ իրենց գլխավոր նպատակը ագրեսիայի դադարեցումն է, հրադադարն ու իսրայելական զորքերի դուրսբերումը։