«Հեզբոլլահ»-ն իսրայելական դիրքերի ուղղությամբ...

Լիբանանի «Հեզբոլլահ» շիական շարժումը հրթիռներ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ Լիբանանի հարավային սահմանի մոտ: Այս մասին հայտնում է  RIA Novosti-ն։

Հինգշաբթի օրը շարժման առաջնորդ Հասան Նասրուլլան, ելույթ ունենալով Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկի՝ Ֆուադ Շուքրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության առնչությամբ, հայտարարել է ուրբաթ առավոտից իսրայելական ռազմական դիրքերի վրա նոր հարձակումների մասին՝ որպես Գազայի աջակցության ճակատի մաս՝ շարժման կողմից բացված պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

«Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ Լիբանանի հարավային սահմանի մոտ», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի առաջնորդը հայտարարել էր, որ թշնամին պետք է հաշվեհարդար ակնկալի: