Հեյ, փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքր...

Սամվել Կարապետյանի որդի Կարեն Կարապետյանը ինստագրամյան իր էջում գրում է.

«Հեյ փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքրված եվրոպական ուղիով, կատարեք Ստոկհոլմի որոշումը։ Այնտեղ դատավորները չեն հետաքրքրվում Ֆեյսբուքի գրառումներով։ Եվ ի տարբերություն Արմեն Դանիելյանի և ձեր հրամանները կատարող այլ դատավորների, Ստոկհոլմում դատավորներին հրաման չեն տալիս»,- գրել է Կարապետյանի որդին՝ հրապարակելով լուսանկար։