Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին Աթենքի փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 31-ամյա մի երիտասարդ: Նա օգոստոսի 4-ից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



