Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 21-ին Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 33-ամյա Անդրանիկ Թ.-ին: Նա գողության փորձի մեղադրանքով հետախուզվում էր ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: