Հետագայում ևս կաջակցենք Երևանին՝ հարևանների հ...

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է գերատեսչության կայքը:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ փոխգործակցությունն առաջ է ընթանում. համագործակցության ուղղությունների լայն սպեկտր է առկա:

«Հակված ենք հետագայում ևս աջակցել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կհարաբերությունների կարգավորման գործում՝ առանցքային դաշնակցի դիրքերից:
Տարածաշրջանում կայունությունը հնարավոր է 2020-2021 թթ. եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետևելու միջոցով:
Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է մնում ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- նշվում է հայտարարությունում:

«Մենք անկեղծորեն բարձր ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը եւ տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ՝ հանուն մեր երկրների եւ ժողովուրդների բարգավաճման»,- ընդգծում է ՌԴ ԱԳՆ: