Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդ...

Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում քննարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է երկու թեկնածուի՝ Հակոբ Հակոբյանին եւ Արթուր Մանուկյանին։ Երկուսն էլ ստացել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի աջակցությունը:

Հակոբյանի թեկնածությունն արդեն քննարկվել է։ Այժմ խորհրդարանականները պետք է քննարկեն Արթուր Մանուկյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Այդուհանդերձ, պատգամավորներին չի հաջողվել պահպանել ժամկետը, ուստի Մանուկյանի թեկնածության քննարկումը կշարունակվի վաղը։