Հերթական 25-օրյա վարժական հավաքները կլինեն հո...

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում կայացրեց:

Ըստ այդմ, որոշվեց, որ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կկազմակերպվեն 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ըներառյալ:

Սահմանվեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Այս որոշման երկու կետեր գաղտնի են: