Հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու...

Հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը:

Զրուցակիները շարունակել են քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ: Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձնաց փոխանակմանը: Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ:

Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում ՝ էներգետիկ ոլորտում:

Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին: