
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ավագանու այսօրվա նիստում հայտարարեց, որ ՔՊ-ն՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, ձախողել է Երևանի կառավարումը։
«Եթե անգամ Նիկոլ Փաշինյանն է ԱՆԻՖ-ը որակում ձախողում և խայտառակություն, հարց է առաջանում՝ բա էդ ձախողման և խայտառակության հետ կապ ունեցող անհատը ինչի ա էսօր զբաղեցնում Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Կա՛մ էդ անհատը անձամբ կապ ունի այդ ամեն ինչի հետ, կա՛մ էլ ինքը հրեշտակի թևերով մաքրամաքուր մարդ ա, պարզապես շատ վատ ա կառավարում, իր ենթականերն են թաթախված կոռուպցիայի մեջ։ Երկու պարագայում էլ նա քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունք չունի։ Քաղաքի կառավարման բոլոր արատների ու բացթողումների համար ՔՊ խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ կրում է հավասարաչափ պատասխանատվություն»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։