Ադրբեջանական բենզինը հենց գալիս է, շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է՝ մյուս բենզինը, բնականաբար, թանկանում է: Հետևաբար, պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ բենզինը միշտ էժան լինի մեր ժողովրդի համար: Ինչքան շատ բերեն՝ այդքան գները կիջնեն: Մինչև ադրբեջանական բենզինի մուտքը Հայաստան, ես ռեգուլյար բենզին տեսել եմ 500-520 դրամով»,- նշել է նա:
Անդրադառնալով արտահանմանն ու ներկրմանը՝ Պապոյանը նշեց, որ Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ է տվել, որը կարող է արտահանվել Հայաստան, Հայաստանն էլ՝ իրենց է տվել, բայց դեռևս չկան մրցակցային լրջագույն առավելություններ:
Պապոյանի խոսքով՝ դա պրոցես է, ու առևտուր անպայման լինելու է, վստահ է՝ այնտեղ հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա երկկողմ առևտրի, պարզապես ժամանակ է պահանջում:



