ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օ...

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԷՑ-ի կառավարումն առնվազն տեսականորեն հնարավո՞ր է հանձնվի թուրքական ընկերության:

ՀԾԿՀ նախագահը նկատեց՝ նման թեզեր հնչում են ընդդիմախոսների կողմից, սակայն դրանք որևէ օբյեկտիվ հիմք չունեն:

«Ընդհուպ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբր թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան, բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն թուրքական ընկերություններին, ինչը ծիծաղելի կլիներ, եթե միտքն այդքան տխուր չլիներ: Նման բան չկա օրակարգում:

Հետևաբար, այս պահին հողի վրա, ռեալ իրականության մեջ թուրքական որևէ ընկերության ՀԷՑ վաճառելու որևէ նշան չեմ տեսնում»,- ասաց նա: