«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ընդլայնում է իր սպասարկման աշխարհագրությունը և բացում նոր սպասարկման կենտրոններ՝ բաժանորդների առավել հարմար և օպերատիվ սպասարկումն ապահովելու նպատակով:
Այս մասին հայտարարություն է տարածել Ընկերությունը՝ եմկտեղ հիշեցնելով, որ «Տաշիր» և «Ռիո» առջտրի կենտրոններմ տեղակայված ՀԷՑ-ի սպասարկման կենտրոնները մարտի 2-ից գործելու են նոր հասցեներում՝ Երվանդ Քոչարի փողոց 19/19, Հրաչյա Քոչարի փողոց 13ա։
Այսօրվանից կգործի նորաբաց ևս 1 սպասարկման կենտրոն՝ ք. Երևան, Արցախի պողոտա 17/12 հասցեում:
Առաջիկա օրերին կբացվի ևս 2 նոր սպասարկման կենտրոն՝ Մանթաշյան 2 և Նոր Նորք վարչական շրջանում։ Վերջիններիս մասին ՀԷՑ-ը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:



