Շատ մեծ, բացասական ազդեցություն է ունենալու Հ...

Կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նստաշրջանով քննարկում է 22 հարց, որոնց թվում է նաև ՀԷՑ-ի պետականացման հարցը: ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացրեց օրակարգում ներառված հարցերը այդ թվում ՀԷՑ-ի պետականցման նախագիծը պետք է քննարկվի 24 ժամյա ռեժիմով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը փոխնախարարից հետաքրքրվեց. «Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ և Դուք առաջարկում եք 24-ժամյա ռեժիմով այն քննարկել՝ ՀԷՑ-ի խլման գործընթացը, որը շատ մեծ բացասական առումով ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա: Ինչո՞ւ հրատապ պետք է քննարկենք»: 

Պատգամավորը նշեց, որ իր կարծիքով՝ եփել է Սամվել Կարապետյանի կողմից հայտնի հայտարարությունը Եկեղեցուն պաշտպանության մասով և դա հրատապություն է առաջացրել կառավարության մոտ:

Փոխնախարարը նշեց. «Ձեր կողմից բարձրաձայնված հարցի վերաբերյալ նշեմ, որ այն արտահայտությունը, որը թույլ տվեցիք՝ ՀԷՑ և խլել, ես նախագծին ծանոթացել եմ, երկու բառն էլ անծանոթ են, նախագծի մեջ առկա չեն»:

Սիմոնյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է ընդհանուր առմամբ էներգետիկ ոլորտի որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ բարեփոխումների շարունակականությանը:

«Վստահ եմ՝ բոլորդ տեղյակ եք, որ այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ կապված էլէներգիայի մտակարարման հետ, դրանց մասին խոսելու և դրանք ապացուցլու կարիք չկա: Դրանով է կապված հրատապության խնդիրը»,-նշեց Սիմոնյանը: