Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է սեփականության վերաբաշխման կամ, ավելի պարզ ասած, բիզնես խլելու ճանապարհով։
ՀԷՑ, «Արարատցեմենտ» և այդպես շարունակ։ Ու սա դեռ թեմայի միայն երևացող մասն է, որովհետև քչերը կիմանան, թե սպառնալիքների ու շանտաժի պայմաններում ինչ է տեղի ունեցել տարբեր ընկերությունների մասնաբաժինների հետ վերջին տարիներին։
Բայց սա, անշուշտ, կնկատեն ներսի ու դրսի այն ներդրողները, որոնք հենց այնպես գումար չեն ծախսում, հատկապես երբ խոսքը մեծ ներդրումների մասին է»։



