Հազարավոր բեդվին արաբներ լքել են Սիրիայի Աս-Ս...

Հազարավոր բեդվին արաբներ լքել են Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգը վերսկսված մարտերի պատճառով և փախել հարևան Դարաա, հաղորդում է «Սիրիա» հեռուստաընկերությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Դարաա նահանգի սահմանը հատած արաբ ընտանիքների թիվը գերազանցել է 1000-ը։ Նրանց տեղավորում է նահանգապետի գլխավորած հատուկ հանձնաժողովը։ Ժամանակավոր կացարաններից բացի, փախստականներին կտրամադրվեն նաև տարբեր անհրաժեշտ պարագաներ, հաղորդում է հեռուստաալիքը։

Հուլիսի 17-ին «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը պնդում էր, որ Սիրիայի Աս-Սուվեյդա քաղաքում անօրինական զինված խմբավորումները կոտորածներ են իրականացրել արաբ բեդվին աշխարհազորայինների նկատմամբ, այն բանից հետո, երբ կառավարական զորքերը լքել են այն։ «Ալ Վաթան» թերթը պնդում էր, որ Աս-Սուվեյդայում տեղի ունեցած անկարգությունները, ենթադրաբար, արմատական դրուզ շեյխ Հիքմեթ ալ-Հաջարիի կողմնակիցների ձեռքի գործն են, որը պաշտպանում է Իսրայելի հետ մերձեցումը և կոչ է անում անհնազանդության Դամասկոսի իշխանություններին։