Ո՞ր օրենքի համաձայն շինթույլտվություննների երկարաձգման համար վճար է սահմանվում եւ որքան է սահմանվում, եւ արդյոք դա համաձայնեցրել եք կառավարության հետ: Երեւանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանին, հարցրեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Օրինակ, Վահան Քերոբյանի թիրախը լինելու է Երեւանի քաղաքապետարանը, ասելու է՝ մեր երկրում Երեւանի քաղաքապետարանը վասել է շինոլորտին, որը համարվում է տնտեսության լոկոմոտիվներից մեկը, հանձինս ձեզ, պարոն Ջհանգիրյան, որ այ որոշումը ներկայացնում եք»,-ասաց նա:
Արման Ջհանգիրյանը մեջբերեց օրենքները, որոնց հիման վրա վճարներ են սահմանվում այս կամ այն ոլորտում:



