Հայտնվել ենք աշխարհաքաղաքական շախմատի տախտակի...

44-օրյա պատերազմը, որը, կարծում եմ, ի սկզբանե նախատեսված էր, որ շատ ավելի կարճ պետք է տևեր և այլ հետևանքներ ունենար, քան ունեցավ՝ մեր զինվորների անձնուրաց զոհաբերությունների գնով: Այս մասին «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Դատելով այն իրավիճակից որ մենք այսօր ունենք, ես խիստ կասկածում եմ, որ դիվանագիտության մեջ որևէ զոնք օգտագործվում է, տիրում է հարմարվողականության, չսրելու, իսկ ավելի ճիշտ հանձնվողականության քաղաքականություն»,-ասաց նա: