Հայտնի է՝ ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Բրյու...

Հայտնի է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ովքեր են մեկնել Բրյուսել։

Պատվիրակության կազմում ընդգրկվել է 18 մարդ։

Մասնավորապես, պատվիրակությունում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ–ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Ա. Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը և այլն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։