Հայտնի է՝ թե ում է պատկանում HUMMER մեքենան....

Արդեն տեղեկացրել էինք, որ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Hummer մակնիշի մեքենան աջ-ձախ հարվածելով կայանված մեքենաներին՝ փորձել է փախուստի դիմել ոստիկաններից, ինչին ի պատասխան՝ ոստիկանները զգուշացնող կրակ են բացել մեքենայի ուղղությամբ։ Փախուստի դիմող մեքենայի վարորդը նաև մեքենայի տակ է գցում մեկ քաղաքացու։ Irakanum.am-ի տեղեկություններով հիշյալ մեքենայի վարորդը Արարատի մարզից է։ Ոստիկանները մեքենան տեղափոխել են ոստիկանության բաժին։ Մեզ հասած տեղեկություններով մեքենայի սեփականատերը Արթուր Սարադյանն է։