Հայտնի է, թե կուսակցությունները և դաշինքները...

Հայտնի է, թե կուսակցություններն ու դաշինքները որ համարների ներքո կմասնակցեն  արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ նիստում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարներ տրամադրելու մասին հարցի քննարկմանն անցկացվեց վիճակահանություն, քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները վիճակահանության վերցրեցին համարները: Համարները փոփոխման ենթակա չեն:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ըստ համարների.

«Արդար Հայաստան» կուսակցություն-1-ին համար

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն-2-րդ

«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն- 3-րդ համար

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4-րդ համար

«Ազատություն» կուսակցություն-5-րդ համար

«Պատիվ ունեմ» դաշինք -6-րդ համար

«Միասնական Հայրենիք» կուսակցություն-7-րդ համար

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն-8-րդ համար

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-9-րդ համար

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 10-րդ համար

«Հանրապետություն» կուսակցություն-11-րդ համար

«Հայոց Հայրենիք» կուսակցություն-12-րդ համար

«Ազատ Հայրենիք» դաշինք-13-րդ համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-14-րդ համար

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն-15-րդ համար

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 16-րդ համար

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն-17-րդ համար

«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք-18-րդ համար

«Ազգային օրակարգ» կուսակցություն-19-րդ համար

«Վերելք» կուսակցություն-20-րդ համար

«Ազատական» կուսակցություն-21-րդ համար

«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն-22-րդ համար

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն-23-րդ համար

«Հայաստան» դաշինք-24-րդ համար

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն-25-րդ

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 26-րդ համար

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: