Հայտնի է, թե երբ Չինաստանի նախագահը կժամանի Ռ...

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 20-22-ը պետական ​​այցով կմեկնի Ռուսաստան, ուրբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում «կքննարկվեն համապարփակ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և Ռուսաստանի ու Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցության արդիական հարցեր»։ Մտքերի փոխանակում է նախատեսվում նաեւ միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում։

Բացի այդ, Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ ՉԺՀ ղեկավարի այցի ընթացքում «կստորագրվեն մի շարք կարեւոր երկկողմ փաստաթղթեր»։

Ղեկավարների նախորդ անձնական հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին Պուտինը Սի Ցզինպինի հետ տեսակոնֆերանսի միջոցով բանակցությունների ընթացքում նրան հրավիրել է 2023 թվականի գարնանը պետական ​​այցով Մոսկվա գալ։