Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Լիխտենշտեյնի ընտրանու դեմ խաղում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Հրայր Մկոյանը, Դավիդ Դավիդյանը և Վբեյմար Անգուլոն:
Հայտնի է նաև, թե ինչ գույնի մարզաշապիկներոն խաղալու թիմերը։ Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր, իսկ Լիխտեյնշտեյնի ընտրանին՝ կապույտ գույնի մարզաշապիկներով։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան – Լիխտեյնշտեյն ընտրական խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, ժամը 20։00-ին։