Հայտնի է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստան այցի...
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում։
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:
Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ: