Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 16-ին Ժնևում հանդիպում կանցնացնի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Ըստ հաղորդման, նախատեսվում են քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը։



