Հայտնաբերվել են գեներալ Մանվել Գրիգորյանի անե...

Ոստիկանության ծառայողները բացահայտել են մարտի 25-ին Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանների հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մելսիկ Պողոսյանը: Իսկ Opel մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է թաքցված` Գայ գյուղի բնակիչներից մեկի տան բակում:

Փաստերի ճնշման տակ Մ. Պողոսյանը ոչ միայն խոստովանել է, այլև մատնացույց է արել թաքցված ավտոմեքենայի վայրը, որտեղից էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: