Ցավոք, հայտնաբերվել է որոնվող արցախցի երիտասարդ Արսեն Թեւոսյանի մարմինը: Նախնական տեղեկություններով արցախցի երիտասարդը ինքնшսպшնություն է գործել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։ «Արսեն Թեւոսյանը ծնվել էր 1996թ-ին, նա երկու մանկահասակ երեխա ուներ։ Գժվելու է»,-նշել է Զոհրաբյանը։ Իր հերթին լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել այս մասին՝ նշելով. «Հարազատը պատմեց, որ 44-օրյա պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ ուներ, հետո էլ բռնի տեղահանությունը եղավ, խնդիրները սրվեցին», -գրել է Անի Գևորգյանը։



