ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել են բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր։
Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցների կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։
Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։



