
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13.30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ: Ըստ տղամարդու` հեղուկը հենց սնդիկ էր:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուարկություն կատարվեց նաև նրա տանը: Հայտնաբերվեցին փամփուշտներ և փամփշտատուփ:
Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք