Հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբերի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 1144, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 457, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 157 և 1984 այլ իրավախախտում։ 184 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 206-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 96-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 79 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13799 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 285 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 236 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 450, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 6 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 53, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 3281, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 171, վարելու ընթացքում ծխելու՝ 441, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 597, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 86, արագության գերազանցման՝ 2368 և 3612 այլ իրավախախտում։ 449 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 862-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 889-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 25 բեռնատար, 181-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 48 անձ։