
Մայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 274, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 77 և 1677 այլ իրավախախտում։ 134 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 370-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 44-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 94-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13990 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 278 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 203 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 611, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։
Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 75, չամրակապված վարելու՝ 3214, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 152, վարելու ընթացքում ծխելու՝ 334, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 558, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 6, արագության գերազանցման՝ 2239 և 4295 այլ իրավախախտում։ 405 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1486-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 296-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 5 բեռնատար, 131-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 26 անձ։