Հայտնաբերվել է 1024 իրավախախտում, կիրառվել՝ 2...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թ. գործունեության տարեկան հաշվետվությունում ներկայացված են տեսչական մարմնի գործունեության հիմնական ցուցանիշները:

ԲԸՏՄ-ն իրականացրել է 6 ստուգում (5 անտառային տնտեսություն, 1 ԲՀՊՏ)

Հայտնաբերվել է 1024 իրավախախտման դեպք, կիրառվել՝ 250 վարչական տույժ, 24.120.000 դրամ տուգանք.

  • 14.374 ապօրինի հատված ծառ
  • 2.248 խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում
  • 1.273.384.433 դրամ պատճառված վնասի չափ
  • 119 վայրի կենդանու ապօրինի որս.
  • 21 վայրի կենդանու պահման կանոնների խախտում
  • 1 վագր.
  • 9 արջ.
  • 5 կապիկ.
  • 6 միջերկրածովյան կրիա.
  • 8 զենք առգրավվել է:

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացված համատեղ միջոցառումների շրջանակում առգրավվել է՝

  • 2.433 կգ սիգ տեսակի ձուկ.
  • 3 լողամիջոց.
  • 227 ձկնորսական ցանց.
  • 23 խեցգետնորսիչ:

Հարուցվել է 5 քրեական գործ: