Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղում մնացած սակավաթիվ բնակիչների որոնումները։ Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում 4 անձ է գտնվել:
«Ես հեռվից տեսա, ջրի էի գնացել, տեսա, որ այնտեղ կանգնած եք: Եկա, որովհետև զգացի՝ Կարմիր խաչն է»,- պատմել է գտնվածներից մեկը և նշել, որ լույս, հեռուստացույց չի եղել, չի իմացել, որ պետք է դուրս գային:
«Ինձ ասացին, որ մարդ չի մնացել, իմ հարազատներն էլ երևի Ստեփանակերտում են, չգիտեմ, փորձեցինք կապվել, չստացվեց: Ի՞նչ անեմ այստեղ, եթե հարազատներս Ստեփանակերտում են: Չնայած չեմ կարծում, որ այնտեղ են: Իրենք, երևի, հիմա Հայաստանում են: Ինչպե՞ս ապրեմ այստեղ, ո՞ւմ հետ ապրեմ: Մարդ չկա, միայն հայր է՝ մեծահասակ մարդ: Չէի ցանկանա, որ հայրս այլ տեղ մահանար, որովհետև մայրս այստեղ է թաղված, ցավալի է: Հիմա, եթե իրեն ասեմ՝ արի գնանք Հայաստան, ճանապարհին կմահանա: Նա 92 տարեկան է, միշտ հույս ենք ունեցել, որ այստեղ ենք ապրելու»,- ասել է