Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 29-ի նիստում թույլ տվեց մասնակի փոփոխել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Աբովյան փողոցի 58 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան- շենքի ձախակողմյան հատվածը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Աբովյան 58 հասցեում գտնվող հուշարձան-շենքը (ներկայում՝ «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն) այժմ հնարավորություն չունի ապահովել ավելի շատ քանակի զինվորների բուժումը, որոնց քանակն ավելացել է 44-օրյա պատերազմից հետո: Ներկայիս շենքային ծավալների պայմաններում վերականգնողական տունը չի կարող ընդունել և բուժել հրատապ բուժման կարիք ունեցող բոլոր զինվորներին: