Հայկական նոր սեյսմիկ համակարգը հետաքրքրությու...

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտը Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ 63-րդ գլխավոր համաժողովի ժամանակ ներկայացրել է նոր հակասեյսմիկ պաշտպանության համակարգ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք երկրների մոտ։

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը նշում է, որ այն թվով 3-րդ համակարգն է, սակայն նախորդներից տարբերվում է տեղեկատվություն հաղորդելու կարողությամբ՝ կատարում է մոնիտորինգի ֆունկցիա։

«Մեր առջև դրված էր խնդիր ստեղծել թվային համակարգ, որը ոչ միայն կկարողանա երկրաշարժի ժամանակ անջատել ռեակտորը, այլև կկարողանա ակտիվացնել տվյալները, որը հնարավորություն կտա անձնակազմին պարզելու, թե 3 ,5 կամ 4 բալ երկրաշարժից հետո ի՞նչ կատարվեց։ Այսինքն՝ այն մոնիտորինգի համակարգ է, որը պաշտպանողական ֆունկցիայից բացի, կատարում է նաև մոնիտորինգի ֆունկցիա։ Այն ամբողջ ինֆորմացիան արխիվացվում է, և օպերատորը կարող  է տեսնել և հասկանալ՝ ինչ կատարվեց»,- պարզաբանեց նա։