Հայկական կողմը դեռևս բացատրություն չի տվել Զա...

Հայկական կողմը դեռեւս բացատրություն չի տվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի եւ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք պաշտոնապես պարզաբանումներ ենք խնդրել այս իրավիճակի վերաբերյալ։ Պատասխան դեռ չկա»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից,   որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարյան ակումբի» նիստին։

Դրանից հետո Մարգարիտա Սիմոնյանն էր հայտարարել,   որ իրեն նույնպես արգելել են Հայաստան մուտք գործել։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զապարովան հայտարարեց,   որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է պահանջել Հայաստան Զատուլինի մուտքն արգելելու վերաբերյալ։