44-օրյա պատերազմից հետո ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անհետացավ հանրության տեսադաշտից։ Հանրության մեծ մասի համար ստի խորհրդանիշ դարձած այս մարդն, ըստ էության, փորձում էր մոռացության տալ իր համբավը, որը նա վաստակել էր պատերազմի օրերին։
Երկար ժամանակ նա հայտարարություններով հանդես չէր գալիս, ավելին, տարբեր միջոցներով տարածվում էր իր հիվանդ լինելու մասին լուրեր, կամ լուսանկար անվասայլակի վրա։ Ըստ էության, այս կերպ փորձ էր արվում հանրության մոտ խղճահարություն առաջացնել, որպեսզի մեղմվի իր նկատմամբ հանրային վերաբերմունքը։
Այսօր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի մարզի հատվածում մարտական գործողություններ է սանձազերծել։ Հայկական կողմն, ըստ պաշտոնական տեղեկությունների արդեն ունի երեք զոհ։ Ահա այս իրադարձության ֆոնին Արծրուն Հովհաննիսյանը կրկին վերադառնում է։ Այս անգամ նա այնքան մեծ վստահություն ունի, որ սահմանին եղած զոհերի ֆոնին իր մասին մարդիկ չեն հիշի, որ ինքն է սկսում ներքին թշնամիներ փնտրել․ «Տավուշում և Նախիջևանյան հատվածում հարաբերական հանգիստ է, բայց ոչ մի դեպքում պետք չի մոռանալ թշնամուն։
Ի դեպ՝ Ճիշտ ժամանակն է սկսեք ներսից թույնն ու ատելությունը, կասկածն ու անվստահությունը։ Հայտնեք հատիկ հատիկ բոլորի տեղն ու անունները»։
Փաստորեն հայկական կողմի զոհերն այնքան «ուժ են տվել» Արծրուն Հովհաննիսյանին, որ նա իրեն զգում է իր «աղջիկ ժամանակների» նման ու փորձում է իրենից այն կողմ Հայաստանի թշնամիներ փնտրել։
Հիշեցնենք, որ իր նախապատերազմական գործունեության ամբողջ ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը մշտապես ատելության թիրախ է դարձրել բոլոր այն խմբերին կամ լրատվամիջոցներին, որոնք կփորձեին ճշմարտությունն ասել Զինված ուժերում տիրող իրավիճակի մասին։
Ի դեպ, Արծրուն Հովհաննսիայնն արդեն հասցրել է արգելափակել հարյուրավոր օգտատերերի, ովքեր, ի պատասխան, իր այս գրառման՝ իր մասին ճշմարտությունն են բարձրաձայնում։




