Հայկ Սարգսյանի գրառումը սահմանադրական կարգը տ...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հրատապ ասուլիս է հրավիրել, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարություն և կոչեր անի պաշտոնատար անձանց։

Պաշպանի խոսքով՝ Սարգսյանի հրապարակումը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման կոչեր է պարունակում, քանի որ քաղաքացիներին կոչ է անում ճնշում գործադրել դատավորի վրա, որպեսզի վերջինս Քոչարյանին կալանքից ազատման որոշում չընդունի։ Մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանին Ալումյանը կոչ է անում ապահովել սահմանադրական կարգը, իսկ իրավապահներին կոչ է անում թույլ չտալ, որ տեղի ունենա դատավորի վրա ճնշում գործադրելուն ուղղված ցույցը։