
Օրերս մենք գրել էինք, որ մինչեւ հունվարի վերջ հրաժարականի դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Իշխանությունները չեն շտապում այս մասով մեկնաբանություններ տալ, բայց Politik.am-ի աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանն իր կապերը վերջնականապես կտրել է իշխող թիմի հետ։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետը օրերս դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց իշխանությունները հերքեցին ՔՊ-ից Հայկ Մարությանի դուրս գալը, բայց ներքին գործընթացները շարունակվում են: Փաշինյանն ամեն բան անում է, որպեսզի քաղաքապետի պաշտոնից հեռացնի Հայկ Մարությանին: Մեր տեղեկություններով իրավապահները Հայկ Մարությանի ոչ օրինական քայլերի մի ամբողջ փաթեթ են ներկայացրել, որը դրվել է քաղաքապետի սեղանին: Մարությանը հայտարարել է, որ այս իշխանությունների համար անհարմար իրավիճակներ կարող է ստեղել, եթե փորձեին իրեն ազատազրկել:
Երեկ լրատվամիջոցներից մեկի հրապարակումը՝ Հայկ Մարությանի Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը հուշում է, որ կողմերը այնուամենայնիվ կոնսեսուսի են եկել՝ Մարությանը հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից և դառնում է դեսպան: Քաղաքապետի պաշտոնը չթողնելու դեպքում Հայկ Մարությանին կսպառնար 10-15 տարի ազատազրկում:
Հայկ Մարությանը Չեխիայում ըստ էության զբաղվելու է իր բիզնեսների զարգացմամբ: Հիշեցնենք, որ նրա կինը չեխուհի է և ըստ ՀԵՏՔ պարբերականի՝ Մարությանն ու կինը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ունեն 17 կտոր անշարժ գույք և սա միայն 2019 թվականի տվյալներով: