
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Քաղաքապետարանում հյուրընկալել եմ ոչ պաշտոնական այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայոց երկու պետությունների մայրաքաղաքների միջև սերտ համագործակցությունը խորացնելուն միտված գործողությունների ընթացքը: