Հայկ Կոնջորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել...

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայկ Կոնջորյանը մեծապես կարևորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում: